Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
14.11.2014 | 00:03

Վախեցե՛ք Տեր Աստծուց, քանի որ մոտիկ է Տիրոջ օրը, որովհետև Տերը պատրաստեց իր զոհերը և հրավիրեց իր հրավիրյալներին։ «Կլինի այնպես, որ Տիրոջ զոհի օրը կպատժեմ իշխաններին, թագավորի տունը և բոլորին, ովքեր օտար զգեստ են հագել։ Այն օրը հայտնապես կպատժեմ բոլորին դռների շեմքերի առաջ, նրանց, որոնք իրենց Տեր Աստծու Տունը լցնում էին ամբարշտությամբ և նենգությամբ։ Այն օրը,- ասում է Տերը,- աղաղակների ձայն կլինի վիրավորների դռնից, գույժ` երկրորդ դռնից և մեծ բեկում` բլուրներից։ Ողբացե՛ք, Կոտորվածների թաղամասի բնակիչնե՛ր, քանի որ այդ ամբողջ ժողովուրդը նմանվեց քանանացիներին, բնաջնջվեցին բոլորը, ովքեր հպարտացել էին արծաթով»։
Սոփոնիայի 1. 7-11

Դիտվել է՝ 1370

Մեկնաբանություններ